Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2022 - 24.11.2022

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր          Սույն փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, որի լիազորող նորմերով նախատեսվում է՝ հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումը կարգավորում էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել գործող կարգը ևս ուժը կորցրած ճանաչել և վերոնշյալ գործընթացները կարգավորել մեկ իրավական ակտով:Հարկ է նշել, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ:
2 3480

Քննարկվել է 27.08.2020 - 11.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը՝ դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) պահանջներին:
0 5968