Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահմանումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնագոյացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին: 0 4 0 3091
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.05.2020 - 07.06.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվեցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի անդամ պետությունների միջև տեղեկությունների ինքնաբերական եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերաբերում են օտարերկրյա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսափելու ռիսկեր պարունակող գործարքներին, առընչվում են բացառապես օտարերկրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարողների վերաբերյալ նույնաբովանդակ տեղեկությունները կտրամադրվեն ՀՀ հարկային մարմնին։ Գործող օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում հարկային ստուգումների ընթացքում նմանօրինակ տեղեկությունների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրականացնելու նպատակների շրջանակներից։ 0 5 0 6180
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.02.2020 - 19.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին՝ սահմանելով, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով, իսկ այդ գումարների հաշվանցումը (մարումը) կատարվում է առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում): Միաժամանակ, Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը: Նախագծով հստակեցվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար դեբետային գումարներ հասկացությունը, որը հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար): 10 0 0 5735
Քննարկվել է 06.02.2019 - 25.02.2019 «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշումներով սահմանված չափերով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 3 0 0 7649
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.05.2017 - 02.06.2017 «Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգի սահմանմանը: 0 0 0 9896