Քննարկվել է 11.10.2024 - 01.11.2024 «Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման և անտառօգտագործման մեկ միատեսակ ընթացակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերի վարձակալության կամ կառուցապատման և պետական անտառների և անտառային հողերի վարձակալության տրամադրման գնահատող մրցութային հանձնաժողովին ներկայացվող բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կամ անտառօգտագործման ծրագրի (Ներդրումային ծրագիր) միասնական ընդունված ձևաչափ՝ պարտադիր պահանջվող միջոցառումների շարք, ծրագրերի գնահատման հստակ չափորոշիչներ և գնահատման մեթոդներ։ 1 2 0 602
Քննարկվել է 04.10.2024 - 20.10.2024 «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերը մշակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։ 1 0 0 637
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.09.2024 - 18.10.2024 «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով` օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը, բացակայում են արգելավայրի պահպանության ռեժիմի առանձնահատկությունները, բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները, բացակայում են կենսոլորտային պահպանավայր ստեղծման և կառավարման հարցերը: Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում: 0 0 0 1120
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքին: 1 4 0 1020
Քննարկվել է 24.05.2024 - 08.06.2024 «Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և օրենով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։ 4 6 0 1407
Քննարկվել է 03.05.2024 - 24.05.2024 «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Հիմք ընդունելով ԲՀ-ների դասակարգման և ընտրության իրավական հենք ունեցող գործիքակազմի խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի №72-Ն որոշման մեջ ներդնել բնության հուշարձանների չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը, կիրառման առանձնահատկությունները և դասակարգումը։ 1 3 0 1280
Քննարկվել է 22.03.2024 - 07.04.2024 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը: Քննարկվող նախագիծը մշակվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում։ 6 6 0 1376
Քննարկվել է 19.03.2024 - 03.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին): Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն: 0 1 5 1994
Քննարկվել է 18.03.2024 - 02.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։ 4 8 0 1705