Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.09.2020 - 24.09.2020

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյան բարձրացում, մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահ­պա­նվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն, Ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա-ով, կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա-ով, ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա-ով:
14 7768

Քննարկվել է 20.03.2019 - 04.04.2019

«Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակն է՝ 1) այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, 2) խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, 3) պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:            
0 8295