Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018 «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնետիրական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա: 2 0 0 8036