Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2018 - 28.09.2018 «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում: Նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել նաև այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք են կատարել և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձևով պատիժը կրելու: 5 1 0 7950