Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023 «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ Ընտրական իրավունքի սկզբունքներ, Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, Ընտրողների ցուցակների մատչելիությունը, Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում, Նախընտրական քարոզչությունը համացանցում, Քարոզչական պաստառներ, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, Դիտորդական առաքելություն, Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, Վերահաշվարկը, Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ: 3 0 1 3658
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 03.10.2017 - 19.10.2017 «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, տեղական հանրաքվեի ամփոփման, հարցը համայնքի ավագանում քննարկմանը ներկայացնելու և հանրաքվեի դնելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միանալու մանրամասները, տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 22 8 0 8796
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.01.2017 - 14.02.2017 «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենք «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով հստակ կարգավորվում են ստացել հանրաքվեի անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգը, վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման՝ այդ թվում քարոզչության և անցկացման, հանրաքվեի ամփոփման հետ կապված մանրամասները: 2 0 0 12480