Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը կազմվել է Վարչապետի պաշտոնակատարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում և պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացում համապատասխան կանոնակարգումների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնեմասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների վճարման կարգի, չափի և ժամկետների հետ կապված առանձնահատկությունները դադարեցնելու անհրաժեշտությամբ: 0 5120