Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N13-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 12-րդ հոդվածին։
0 2569

Քննարկվել է 22.10.2021 - 12.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների` մաքսային հսկողության իրականացման նպատակով, բեռնաթափումը կատարել ոչ թե մուտքի մաքսային մարմնի տարածքում, այլ համապատասխան պայմաններ ունեցող մաքսային պահեստներում` պայմանով, որ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերված թուրքական ծագում ունեցող ապրանքները պետք է նախագծում նշված ժամկետում վերաարտահանվեն:
0 4394

Քննարկվել է 22.02.2020 - 08.03.2020

Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Սույն  նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի:  Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ:
5 6570

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.07.2019 - 03.08.2019

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան  ոչնչացում ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև, ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ոչնչացում  մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացվում են ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմի գերատեսչական բազմազանությունն ու թվաքանակը օբյեկտիվորեն դժվարացնում է դրա աշխատանքի կազմակերպումը, մասնավորապես թե նիստերի գումարման առումով, և թե ոչնչացման աշխատանքներին անմիջական մասնակցության առումով, հատկապես ոչնչացում ընթացակարգով ապրանքների հայտարարագրման դեպքերի հաճախականացման պայմաններում: Հարկ է հաշվի առնել նաև, որ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում աշխատանքը ստիպված են զուգակցել են իրենց անմիջական պարտականությունների կատարման հետ: Բացի այդ օբյեկտիվորեն հիմնավորված չէ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված 17 ընթացակարգերից հատկապես այս մեկի շրջանակներում մաքսային գործառնությունների իրականացման գործընթացին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով պաշտոնատար անձի, ինչպես նաև պետական 7 այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
0 7236

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.03.2017 - 05.04.2017

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները:
7 19258