Քննարկվել է 11.04.2024 - 02.05.2024 ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը նախաձեռնում է նոր ծրագիր՝ բավարարելու համար ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի տեղի հայության տեղեկատվական կարիքները, նրանց ներկայացնելու հայալեզու բովանդակություն և ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը։ Հանրային հեռարձակողի բացակայությունը հայկական համայնքում երեք տասնամյակների ընթացքում առաջացրել է տեղեկատվական մեծ բաց։ Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի Ընկերության հեռուստատեսային կոնտենտի հեռարձակումը հասանելի դարձնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայկական համայնքին: 4 4 0 1473