Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

23.03.2026 07.04.2026
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ - բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք, - լրացուցիչ գործակիցների կիրառման պայմաններն ու չափերը՝ արյան անհատույց, կամավոր դոնորության, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման, ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքերում, - բոնուսային միավորների հաշվառման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում, - բոնուսային միավորների միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը, - բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները:
Մնաց {days} օր
0 332

20.03.2026 04.04.2026
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը (այսուհետ նաև Օրենք), որի 2-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն, շահերի բախումն իրավիճակ է, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ կառավարությանն է վերապահված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև հիմնադրամի կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման հայտարարման կարգը հաստատելը:
Մնաց {days} օր
0 389

Քննարկվել է 26.12.2025 - 10.01.2026

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի կիրարկումը, հստակեցնել Ռեգիստրի գործունեության մեխանիզմը, ապահովել պետական տարբեր մարմինների միջև փոխգործելիության հիմունքներով տվյալների փոխանցումը։
Մնաց {days} օր
0 1444
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: