Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող խմբագրության կարգավորումների համատեքստում Կադաստրի կոմիտեի կողմից գույքագրվել են մի խումբ խնդիրներ, որոնց լուծումներն ապահովելու նպատակով նախաձեռնվել է նշված որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը: Միևնույն ժամանակ, նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։ 8 0 0 1312
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.04.2022 - 27.04.2022 «ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ եվ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՂՄԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՍԱՂՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով սահմանվում է արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, որը կնքվում է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի և բուժհաստատության միջև, ինչպես նաև բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց/անձին սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները: 1 0 0 4618
Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021 ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ իրավակարգավորման ենթարկել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացակարգը` սահմանելով նման դեպքերում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման պայմանները, բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների շրջանակը։ 0 0 0 7195
Քննարկվել է 22.07.2021 - 06.08.2021 ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 8-Ի 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ «Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է նշված հրամանով սահմանված ձևը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպմանը: 1 1 0 6791
Քննարկվել է 09.12.2020 - 24.12.2020 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից ըստ անհրաժեշտության տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների: 0 0 0 7991
Քննարկվել է 20.05.2020 - 04.06.2020 Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը. տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները: տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն: նախատեսվել է իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: կարգավորվել են վարչական վարույթների միացումն ու առանձնացումը: տարբերակվել են իրավախախտման վարությներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները: նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը: նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ: նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն: նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: միասնական կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունների տրամադրման համար: սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։ նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ: սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն: նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն: նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ: նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։ սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։ ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։ ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածում առկա ձևակերպումները համապատասխանեցվել են Օրենքով սահմանված հասկացություններին, ինչպես նաև հանցակազմը ձևականից դարձվել է նյութական։ նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ։ ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին։ նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։ նախատեսվել են ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության համար բավարար երաշխիքներ ստեղծելու նպատակով օրենսդրական այլ փոփոխություններ և լրացումներ։ 67 22603
Քննարկվել է 29.04.2020 - 28.05.2020 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Բացի այդ սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից նրանց կարծիքը լսելը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 0 3 3 10402
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.03.2020 - 27.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը: 0 0 0 6214
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.02.2018 - 07.03.2018 «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները. սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները. նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը. նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն: 7 2 2 11008