Քննարկվել է 25.04.2024 - 10.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը 4 1 0 1496
Քննարկվել է 07.11.2023 - 22.11.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով տաբատը: 2 6 0 1909
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում, ոստիկանության բարեփոխումների շրջանակում, կունենանք պատշաճ արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ։ 1 1 1 2166
Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի կրման արդյունքում առաջացած տեխնիկական թերությունները վերացնելու և համազգեստը կիրառելի դարձնելու հանգամանքով: Ըստ այդմ նախատեսվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել՝ աշնանային կիսավերարկու, իսկ կանանց կիսաշրջազգեստի փոխարեն կտրամադրվի նաև տաբատ՝ ըստ ցանկության։ 3 0 0 3405
Քննարկվել է 23.03.2022 - 07.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 668-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համազգեստի նոր ձև, տրման կարգ և օգտագործման ժամկետներ: Հավելված 1-ը կվերախմբագրվի թարմացված նկարներով և համազգեստների նոր նկարագրությամբ: Կհանվեն հանդերձանքի որոշ տեսակներ: Հավելված 2-ը կվերախմբագրվի տրման կարգի ամբողջական փոփոխությամբ և նոր օգտագործման ժամկետներով: Հավելված 2-ին կից ձև 1-ով և ձև 2-ով կիրականացվեն հանդերձանքի անհատական հաշվառումը: Նախագծի ընդունման արդյունքում՝ հատուկ և պաշտպանիչ հանդերձանքի որպես գույք հատկացումը, հնարավորություն կտա տվյալ գույքն օգագործել նպատակային և ավելի երկար: 0 1 0 3867
Քննարկվել է 07.03.2022 - 22.03.2022 «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: 0 1 0 3838
Քննարկվել է 30.12.2021 - 15.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է բացառել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մաս կազմող որոշ, գործնականում չօգտագործվող տարրերի տրամադրումը, փոխարենը նախատեսել առավել հաճախ օգտագործվող տարրեր, ինչպես նաև սահմանել դրանց օգտագործման ավելի երկար ժամկետներ, ինչը պետության բյուջեի համար որևէ ֆինանսկական բեռ չի ներկայացնի: 0 1 0 4911
Քննարկվել է 10.09.2021 - 25.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվա¬կանի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կա¬տա¬րելու մասին» Կառավարության որոշման նախագիծÖ Որոշման նախագծով փոփոխություններ և լրացումներ են կատարվում ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական, սպայական, ավագ ենթասպայական, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների, ինչպես նաև կին զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում: 0 1 0 4667
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։ 1 5 0 5488