Քննարկվել է 14.01.2021 - 29.01.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար ձեռք բերել հակաուռուցքային դեղեր, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուներ միջազգային հարթակներից՝ ապահովելով դրանց անընդմեջ մատակարարումը, ինչպես նաև այդ դեղերի և թեստ հավաքածուների առավել մրցակցային և արդյունավետ գնումները: 0 0 0 7251