Քննարկվել է 11.05.2022 - 26.05.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով հաստատվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթը, որն ընդգրկում է 94 հարց, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթը, որն ընդգրկում է 86 հարց, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթը, որն ընդգրկում է 56 հարց, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթը, որն ընդգրկում է 53 հարց, «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթը, որն ընդգրկում է 27 հարց: 1 0 0 3252