Քննարկվել է 17.11.2023 - 03.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի թիվ 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է վերը նշված կարգով կարգավորվող հարաբերությունների հստակեցման, իրականացվող վարչարարության կատարելագործման նպատակով: 0 0 0 1839
Քննարկվել է 24.10.2022 - 08.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի նպատակը Արդարադատության նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման փաստի մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում դրա կրկնօրինակի տրամադրման ընթացակարգի նախատեսումն է, ինչը օբյեկտիվ հնարավորություն է ստեղծում թարգմանիչների համար համագործակցելու իրենց վստահություն հայտնած նոտարների հետ: 2 4 0 3061
Քննարկվել է 20.07.2021 - 05.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու իրավական պահանջը վերացնելը: 1 0 0 6128