Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.06.2019 - 20.07.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղենշային ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: 13 2 84 26371