Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.05.2024 - 18.05.2024

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, ինչպես նաև սահմանել Հանձնաժողովի և նշված կառույցների համագործակցության կառուցակարգերը: Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։
9 1682

Քննարկվել է 27.01.2023 - 12.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս նվազեցնել քրեական օրենսգրքով նախատեսված և մասնավոր մեղադրանքի քրեական գործերի հիմնական չափորոշիչներին համապատասխանող հանրորեն վտանգավոր արարքների կապակցությամբ պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը, ինչպես նաև այդ գործերի քննության ծանրությունը դեպի դատարան տեղափոխելը՝ փոքր-ինչ թեթևացնելով քննչական մարմիններում գործերի քննության առկա հսկայական ծավալները:
0 2693

Քննարկվել է 15.07.2022 - 30.07.2022

«Կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերլուծության և կառավարման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգն ուղղված է հակակոռուպցիոն ոլորտի զարգացման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, վերլուծության և ռիսկերի զսպման միասնական քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել հանրային կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման նկատմամբ, սահմանել և կիրառել այնպիսի կառուցակարգեր, որոնք պետք է ոչ միայն կառավարելի դարձնեն կոռուպցիոն ռիսկերի առաջացումը, այլև բարեվարք միջավայր ստեղծեն ողջ  հանրային կառավարման համակարգում:
1 3957

Քննարկվել է 25.12.2017 - 10.01.2018

Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր   
2 10162