Քննարկվել է 12.09.2024 - 27.09.2024 «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն օրենքը ընդունվում է հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները: Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական սպառնալիքների (վտանգների), ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, օրենքի փաթեթով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր կարգավորումներով՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու և կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերյալ: 0 2 0 1315
Քննարկվել է 06.09.2022 - 21.09.2022 «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել սույն օրենքի ընդունմանը: Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ 2 1 0 3513