Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
12.11.2024 28.11.2024
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը լիազորված կլինի  հաստատել՝ կենդանիների կարանտինացման կարգը, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև սահմանել՝ տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ, կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող կենդանիների կարանտինացման ժամկետներն ու կարանտինացման գործունեության լիցենզավորման հայտը մերժելու հիմքերը:
0 368

Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019

Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:
7 7198