Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.08.2024 - 10.09.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով: 12 5 1 1599
Քննարկվել է 10.04.2024 - 25.04.2024 ««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։ 0 6 0 1340