Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.06.2023 - 07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2 Ի N 417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց չլինելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված  հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջը:
0 2399

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.06.2023 - 16.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քանի որ անվանափոխության արդյունքում առաջնահերթ միջոցառումներից էր  նախարարության պաշտոնական նոր  կայքի ստեղծումը և դրանով պայմանավորված փոփոխվել է պաշտոնական կայքին հղումը, ուստի՝ www.env.am կայքի գործարկմամբ դադարեցվել է www.mnp.am կայքի գործարկումը։  
0 2582

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար: Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։
0 4863

Քննարկվել է 30.08.2019 - 14.09.2019

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։
1 9822

Քննարկվել է 16.04.2019 - 02.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի ցանկացած իրավունքի տրամադրման նպատակով հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը:
3 8251

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2018 - 14.11.2018

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք   «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
16 13090

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2018 - 14.11.2018

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ   «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, որը ներառում է հրապարակային տեղեկություններ, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին անձնական տվյալներ պարունակող և ոչ հրապարակային, փաստաթղթային հաշվետվություն լրացուցիչ չներկայացնելու և գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրանային դարձնելու նպատակով առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված կայքում: Այդ կապակցությամբ նախատեսվում է վերացնել հաշվետվության հրապարակման վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ծանուցելու պահանջը: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ անձնական տվյալներ բացահայտելու ցանկություն չունենալու դեպքում ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
3 9292

Քննարկվել է 22.06.2018 - 07.07.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝ հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը, նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները, հանրային քննարկումների տեսակները և ժամկետները, հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:
22 14128