Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։ Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: 2 0 0 1758
Քննարկվել է 09.09.2019 - 25.09.2019 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։ 7 0 0 8089