Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.11.2023 - 08.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում են կարգավորումներ, որոնց համապատասխան կապահովվի «Կամավոր աշխատանքի մասին» օենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջն առ այն, որ ՀՀ կառավարության սահմանած կարգով կամավորը անցնի պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։ 0 0 0 1981
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում են կարգավորումներ, որոնց համապատասխան կապահովվի «Կամավոր աշխատանքի մասին» օենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջն առ այն, որ ՀՀ կառավարության սահմանած կարգով կամավորը անցնի պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։ 1 0 0 1934
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.09.2023 - 12.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետում կատարվել է լրացում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է վերապահվել կամավոր աշխատանքի բնագավառի քաղաքականության մշակումն ու իրականացումը (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից): Նախագծով նախատեսվում է, որ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանում է տրամադրելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախագիծը մշակվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում և նախատեսվում է, որ ի թիվս այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ապահովելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումների ամբողջական ներդրումը։ 0 0 0 2077