Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով ոլորտում իրականացվող բարեփոխումները և ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ հաստատությունների տիպերը և հետևաբար ուղղորդման ուղիները և նվազագույն չափորոշիչները անհրաժեշտ է փոփոխել: Մասնավորապես, ցերեկային աջակցության կենտրոնների ցանցը ընդլայնվում է՝ ընդգրկելով ողջ հանրապետության տարածքը, ինչպես նաև գործելով համընդհանուր չափորոշիչով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն՝ անկախ ապրելակերպ ուղեկցող կյանքի ծառայությունը՝ ինքնուրույն կյանքով ապրելուն ուղղված և մասնագիտական հմտություններ ձեռքբերելու նպատակով: 1 0 1 7274