Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023

«Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշումը:
6 2794

Քննարկվել է 10.02.2021 - 26.02.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա¬գրային զին¬ծա¬¬ռա¬յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին      Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանա­գրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը։
0 6281

Քննարկվել է 15.07.2019 - 30.07.2019

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>     Որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառվում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով՝ բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝  կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով, որի արդյունքում հստակեցվում է նաև այդ տեղեկանքի չներկայացման կամ տեղեկանքի համաձայն սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում բնակվարձի հաշվարկման դադարեցման և վճարված գումարների հետ վերադարձման գործընթացը: Որոշման նախագծում նախատեսվում է նաև, որ բնակվարձի փոխհատուցման տրամադրման համար հիմք է ընդունվում նաև ՀՀ կառավարության 22.12.2011թ. N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
0 7703