Քննարկվել է 15.02.2019 - 03.03.2019 «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի գենետիկական բարձր ներուժով օժտված խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների հանրապետություն ներկրմանը, հանրապետությունում տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացմանը, տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն: 8 2 5 10450