Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.08.2023 - 19.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվելու  է Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ ՀՊՉ), որի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող սովորողները ծրագրային բացը լրացնելու են երկարօրյա պարապմունքների միջոցով: Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են նաև ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով:      Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն  դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են ՀՊՉ ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը: Պետական միոցների հաշվին իրականացվող՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման համար երկարօրյայի կազմակերպման համար բյուջեում նախատեսված է ֆինանսավորում, որը տրամադրվելու է դպրոցներին՝ ընդհանուր ֆինանսավորման ժամանակ: Սովորողների նվազագույն թիվը խմբերում սահմանվում է 1 սովորող՝ հաշվի առնելով, որ փոքր համակազմ ունեցող դպրոցներում 1 սովորողն էլ հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության ընդգրկվելու երկարօրյա պարապմունքներում:
3 2058