Քննարկվել է 07.08.2024 - 23.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում՝ նախատեսելով Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում խախտման փաստը, ինչպես նաև ստուգման վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներն արձանագրելու համար տեսանկարահանման կամ լուսանկարահանման հնարավորություն: 4 4 0 933
Քննարկվել է 10.04.2024 - 25.04.2024 ««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։ 0 6 0 1340
Քննարկվել է 25.03.2022 - 09.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ: 3 0 0 4276
Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները՝ նախատեսելով, որ Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալով պայմանավորված նույնաբովանդակ փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: 7 1 0 4664
Քննարկվել է 19.10.2021 - 03.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. 1) ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները, 2) ուժը կորցրած ճանաչել hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, 3) օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում և 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվող «հարկային տեսչության պետ» հասկացությունը համապատասխանեցնել ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների անվանումներին, 4) հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում, 5) անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման հիմքերի ցանկում ներառել նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը, 6) ուժը կորցրած ճանաչել հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը, 7) հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա է պետք է տպագրված լինի նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), 8) սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 9) սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 10) սահմանել, որ օրենսգրքի պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով: 4 2 1 6406
Քննարկվել է 27.04.2020 - 12.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը: Միևնույն ժամանակ քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության ամբողջ ծավալով կասեցումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման, իսկ այդ որոշման բողոքարկումը՝ չկասեցնի դրա կատարումը: Նախագծերի ընդունման նպատակը նաև Առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների լիազորությունների հստակեցումն է: 7 0 1 7193
Քննարկվել է 17.11.2017 - 08.12.2017 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 5 5 8 15569