Քննարկվել է 04.08.2022 - 22.08.2022 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը, որը բխում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի լուծել պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից: 3 1 0 3536