Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով: 3 3 0 1989