Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

25.03.2026 09.04.2026
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ հասանելիության ապահովման, համակարգչային աշխատատեղերի օգտագործման, նախնական ամրագրման, սեանսների տևողության, օգտատերերի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև գրադարանի իրավասությունների և արգելված գործողությունների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Այդպիսով, նախատեսվում է ապահովել հանրային տեղեկությունների հասանելիության միասնական մոտեցում, իրավական որոշակիություն և գործընթացների թափանցիկություն։
Մնաց {days} օր
0 327

Քննարկվել է 21.01.2025 - 05.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 27-րդ կետով։
Մնաց {days} օր
0 2187

Քննարկվել է 10.03.2022 - 25.03.2022

«Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը եվ 2022-2024թթ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 30.1 կետի պահանջներով: Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի ձևավորման նպատակն է ՀՀ բոլոր բնակավայրերում բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապի ապահովումը, հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների և գործարար միջավայրի համար հասանելի հեռահաղորդակցական ցանցային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև հինական ենթակառուցվածքի հիման վրա հետագա հեռահաղորդակցական, գործարար, կրթական֊գիտական, մշակութային և ժամանցային հնարավորությունների ընդլայնումը:  
Մնաց {days} օր
0 7137
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: