Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2019 - 26.01.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 546-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման միջոցով դրանց կրճատման հնարավոր պահուստների բացահայտմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել անհրաժեշտ ընթացակարգեր՝ մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման համար: 4 1 0 7759