Քննարկվել է 10.05.2023 - 26.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող ստուգաթերթերը: 1 4 0 2257