Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ Ընտրական իրավունքի սկզբունքներ, Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, Ընտրողների ցուցակների մատչելիությունը, Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում, Նախընտրական քարոզչությունը համացանցում, Քարոզչական պաստառներ, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, Դիտորդական առաքելություն, Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, Վերահաշվարկը, Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:
1 3660

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.02.2021 - 04.03.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019-2020 թվականների ընթացքում ի հայտ եկան իրավիճակներ, երբ համայնքների ավագանիների լիազորությունները լրանում էին, իսկ ավագանիների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում՝ Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմանվորմամբ, քանի որ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում:»: Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ համայնքների բնականոն գործունեությունը խաթարվում է. չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվելուց հետո ընտրություն չանցկացնելու փաստը չի առաջացնում վերոնշյալ խնդիրները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում: Առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը:
1 8700