Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.05.2026 02.06.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։    Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։    Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։    Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։
Մնաց {days} օր
0 429

Քննարկվել է 02.09.2024 - 17.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի կիրարկումը, հստակեցնել ռեգիստրում գրանվող սուբյեկտների կազմը, ավելացնել պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի առկայությունը ռեգիստրում։
Մնաց {days} օր
0 3456
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: