Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի միասնականացնել զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին և զոհված զինծառայողի ընտանիքին տրամադրվող պարգևավճարի իրավունքին առնչվող իրավակարգավորումները և դրանք սահմանել մեկ իրավական ակտով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ վերանայվել կամ հստակեցվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70‑րդ հոդվածով սահմանված մյուս պարգևավճարների իրավունքի իրացմանն առնչվող առանձին իրավակարգավորումներ, այդ թվում՝ զոհված զինծառայողի ընտանիքին, ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների մասով։ Նախագծով նախատեսվում է, որ զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ պարգևավճարի չափը սահմանել կրկնակի։ Նախագծով հստակեցվել է ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին պարգևավճար նշանակելու ժամկետները։ Նախատեսվել է նաև ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկելու ժամկետները։ Գործող կարգավորումները նախատեսում են միայն ընտանիքի անդամի մահվան դեպքը, որպես պարգևավճարը վերահաշվարկելու հիմք, մինչդեռ ընտանիքի անդամի պարգևավճար ստանալու իրավունքը կարող է դադարեցվել այլ հիմքերով։ 
0 3038