Քննարկվել է 11.10.2022 - 26.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն Նախագիծն ապահովում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման շարունակականությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովմամբ։ Որոշման հավելված N 3-ով սահմանված սահմանաչափերը գերազանցելու դեպքում ռազմավարական պաշարների ցանկում ընդգրկված ապրանքներ (այսուհետ՝ Ապրանք) ներմուծող կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարներ կուտակելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ վերը նշված կազմակերպությունների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Որոշման հավելվածի 3-րդ կետում: 10 1 0 3608