Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.05.2021 - 10.06.2021

««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ծրագիրն ուղղված է Արագածոտնի մարզում զբոսաշրջության համար հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության առողջարանային և ազատ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության խթանմանը և տարբեր սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացմանը։ Ծրագրի նպատակն է օգտագործել Արագածոտնի մարզի տեղագրական ակտիվները և կառուցել տարածաշրջանում դեռևս նմանը գոյություն չունեցող հանգստավայր, ինչպես նաև զարգացնել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը, բարելավել Արագածոտնի մարզը և բնակչությանն ապահովել բազմաթիվ աշխատատեղերով։
0 7419

Քննարկվել է 03.05.2021 - 20.05.2021

Մայլեռ Մաունթին Ռեզորթ ՓԲԸ ներկայացնում է “Մայլեռ” լեռնային հանգստավայրի ներդրումային ծրագիրը Ծրագրի միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
1 9151