Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.09.2020 - 13.10.2020 «ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունների մասին» oրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով ընդերքի տրամադրման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնակչության առողջությունը, բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև նավթային գործունեության ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: 0 0 0 7035