Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել որպես «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման համար հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող դիմում հիմք ընդունվող, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից այդպիսի դիմումի քննարկման արդյունքներով ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման կամ ժամկետների երկարաձգումը մերժելու վերաբերյալ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման դրույթները։
0 2470

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.07.2022 - 16.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված սպիտակ շաքարի ներմուծման սակագնային քվոտայի կիրառման ժամկետի երկարաձգում
0 3219

Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբեր 10-ի N ՀՕ-383-Ն օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում կորցրել է ուժը Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը, որով ՀՀ կառավարությանը լիազորություններ էր վերապահված տրամադրել հարկային արտոնություն հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով երկարաձգելու տեսքով։ Նշված հոդվածն ուժը կորցնելու արդյունքում պետք է դադարեցվի ՀՀ կառավարության կողմից նշված գործընթացներում հարկային արտոնությունների տրամադրումը, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ, որի արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  N 1225-Ն որոշման այն մասը, որը սահմանում էր արտոնություն տրամադրելու ընթացակարգը, սակայն կշարունակի գործել նույն որոշմամբ սահմանված մոնիտորինգի համակարգը։
0 3493

Քննարկվել է 16.02.2021 - 05.03.2021

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության և տեղակայման վերաբերյալ դրույթների գործողության ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով ոլորտի տնտեսավարողների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված ֆինանսական կարողությունների նվազման հետ։ Միաժամանակ` նշված ժամանակահատվածն հնարավորություն կտա նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար:   
12 6449

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով երկարաձգվում է քաղաքացի Ս․ Քյուրումյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
0 7403

Քննարկվել է 15.05.2020 - 31.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման գործընթացի և հանձնաժողովի գործառույթների առավել հստակեցում
0 6362