Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.04.2023 - 25.04.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները, այդ  պայմանները բնութագրող գործոնների չափանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։ Առաջարկվել է երաշտի ինտենսիվության գնահատման համար կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն։ Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝ I կարգ (շատ ուժեղ), II կարգ ( ուժեղ), III կարգ (միջին), IV կարգ (թույլ), V կարգ (երաժշտի բացակայություն)։
0 2813

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.08.2020 - 15.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։
1 6050

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.06.2018 - 27.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ»  հասկացությունների լիարժեք ձևակերպմանը:
11 9025