Քննարկվել է 05.12.2022 - 20.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա: 0 1 0 3552
Քննարկվել է 23.11.2021 - 08.12.2021 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները: 7 1 3 7840