Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.08.2017 - 27.08.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N348-Ն որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց մասնավորեցման կամ լուծարման գործընթացը: 0 0 0 8368