Քննարկվել է 29.11.2022 - 14.12.2022 «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերով կարգավորվում է «Մաքսային կարգավորման մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված՝ մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման հնարավորությունը։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաև Կառավարության լիազորությունը՝ սահմանելու մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, որի հետ մեկտեղ, տրամաբանորեն, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է նաև մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ։ 4 9 0 2440