Քննարկվել է 28.08.2023 - 12.09.2023 ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափի՝ բազմակի ապահովմամբ դրանց վճարման պարտավորության կատարման ապահովման նպատակով, այդպիսի ապահովման չափի գերազանցման համապատասխան դեպքեր և պայմաններ: 0 8 0 1990
Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023 «Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման դեպքերը․ 2) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման ժամկետները․ 3) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման և ստուգման արդյունքների վերաբերյալ անձին ծանուցելու կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված դեպքերում կապահովվի մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը։ 1 2 0 2034