Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։ Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։ 4 4 1 1067
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 30.10.2017 - 22.11.2017 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված և համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլև կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաև անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես` Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն և այլն). Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր և այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ). Օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 2015 թվականի փոփոխություններին (ապացույցների անթույլատրելիության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի, Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ կապված սահմանադրական կարգավորումներին). «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և դրա կիրառման արդյունքում ձևավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որշումներով արտահայված դիրքորոշումներից բխող օրենսդրական կարգավորումները տեղ չեն գտել Օրենսգրքում. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով սկզբունքային իրավական դիրքորոշումներ է արտահայտել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների էության և կիրառման վերաբերյալ, որոնք ենթադրում են նոր հայեցակարգային մոտեցումներ: Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ: Ամբողջ վերոշարադրյալը վկայում է նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին: 5 0 8 18575
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 13.10.2017 - 29.10.2017 <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները. սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը և նրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը. կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը. ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները. նախատեսվել են դատավորի վարքագծի և բարեվարքության կանոնները. նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները և դրանք կիրառելու հիմքերն ու կարգը. սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները. կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանվել են Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը. սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման և անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջներ. տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ. նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման և լուծման կարգը. իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները: 7 13606