Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 13.10.2017 - 29.10.2017 <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները. սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը և նրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը. կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը. ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները. նախատեսվել են դատավորի վարքագծի և բարեվարքության կանոնները. նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները և դրանք կիրառելու հիմքերն ու կարգը. սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները. կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանվել են Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը. սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման և անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջներ. տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ. նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման և լուծման կարգը. իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները: 7 13619