Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.07.2018 - 23.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման կարգավորումները սահմանել Կառավարության 2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշմամբ՝ հաշվի առնելով, որ այդ որոշմամբ սահմանված են հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը: 4 0 1 13774
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.02.2018 - 26.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորում է նախատեսվում ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու համար: 4 0 2 8655