Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.05.2023 - 05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումը նպատակ ունի Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության համար ևս սահմանել հավասար հնարավորություններ, ինչ նախատեսված է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց համար։
0 2233

Քննարկվել է 08.12.2022 - 26.12.2022

«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի  նպատակն է գործազուրկների զբաղվածության խթանումը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման միջոցով։
7 3647

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.07.2022 - 26.07.2022

«Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ թափուր աշխատատեղը համալրելու համար։
0 3596

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.05.2022 - 01.06.2022

«Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է մեծացնել գործազուրկի, այդ թվում՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի, աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։
0 3453

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2020 - 18.08.2020

«Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովումը։ 
3 6304

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.09.2018 - 19.09.2018

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Նախագծով առաջարկվում է հաստատել 2019թ.-ին Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվելիք զբաղվածության պետական ծրագրերը և դրանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի և տարածքների:
1 9952